Սկզբում Աստուած սարքելեր մարդուն անմահ: Եւ պատուիրան տվեց նրանց
16 Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, 17 բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:
Ծննդոծ 2:16-17
Մենք տեսնումենք որ սկզբիցել մահը Աստուծոյ ստեղծագործութիւնը չէր: Ոնց Գրիգոր Տաթևացինն ա ասում
Եւ բնութիւն չէ՝ ո՛չ մաս եւ ո՛չ ամբողջ, այլ ունակութեան պակասութիւն, որովհետեւ բարին ունակութիւն է եւ չարը՝ նրա պակասութիւնը, ինչպէս խաւարը՝ լոյսի, հիւանդութիւնը՝ առողցութեան եւ մահը՝ կեանքի:
Սբ. Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, էջ. 27
Հետեւաբար եթե մահը Աստուծոյ շնորհը չէ այլ Աստուծոյ շնորհի պակասութիւննէ, յուրաքանչիւն մարդու համար ով որ ուզումա Աստուծոյ հասնի, պետք է մահի պատճառ չլնի այլ կեանքի: Քանզի մարդը Աստծուն մոտիկանալու համար պետքա Աստծուն նմանվի:
Եւ մենք կարողենք տեսնել թէ ինչու է մի մարդը ուրիշին ուզում սպանել արաչի մարդասպանի պատմութեան մէչ
5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց։ Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց։ 6 Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ։ 7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»։ 8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան։
Ծննդոց 4:5-8
Այս ընթերցուածկից կարևոր փաստերենք կարթում: Սբ. Հովհաննես Ոսկեբերանը գրումա այս փաստերի մասին
Նրա տրտմելէ երկու պատճառ կար՝ ոչ միայն այն, որ միայն իրեն էին մերժել, այլև որ եղբոր նվերն ընդունվել էր։
Սբ. Հավհաննես Ոսկեբերան; Քարոզներ Ծննդոցի մասին 18; (թարքմանաց գուգըլից)
Սա կոչվումա նախանձել: Հետեւաբար, նախանձելը տանումա մարդուն տրտման եւ ի վերչո սպանուտեան:
Այսպես շատ մեղքեր կարանք եզրակացուցենք եւ կապենք իրար: Սակայն իմաստը են է որ «Մի՛ սպանիր» հրամանը մարդու աստուածանալու ճանապարի պահանջ է:
Եւ Քրիստոսը ավելի պարզա բացատրում
21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։ 22Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5:21-22
Հիսուսը մեզ բացատրումա որ «Մի՛ սպանիր» միայն չի նշանակում մեկին հենց սպանել: Քրիստոսը բացատրումա որ զանազան ձեվերով կարաս սպանես մարդուն եւ իւրականչիւր մարդասպանութիւնը նույն հետեվանքները ունի: